join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Նորություններ և իրադարձություններ

25.10.2023
Հոկտեմբերի 21-ին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողների  համար կազմակերպվեց  «Մերձեցման երեկո» :   Միջոցառումը կազմակերպվել էր “Campus International” կենտրոնի և ԱԲՀ Ուսանողական խորհրդի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին  համալսարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, «Campus International» կենտրոնի աշխատակիցները, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Ադիթյա Կումար Պանդեյը, Հնդկաստանի այլ հարգարժան ներկայացուցիչներն ու համալսարանի տարբեր ազգությունների ուսանողները։
Կարդալ ավելին
17.10.2023
ԱԲՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Երևանի Ավանի շախմատի մարզադպրոցի աջակցությամբ ս/թ հոկտեմբերի 14-ին Ավանդական բժշկության համալսարանում անցկացվեց ներբուհական շախմատի մրցաշար, որին մասնակցում էին համալսարանի հայ և օտարազգի թվով 24 ուսանողներ:
Կարդալ ավելին
20.07.2023
Հուլիսի  19 և 20 –ին ԱԲՀ-ն  հանդիսավորությամբ դեպի կյանքի նոր շրջափուլ ճանապարհեց  իր շրջանավարտների  27-րդ սերնդին:     «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների   թվով  117   շրջանավարտներ հանդիսավորությամբ ստացան ավարտական դիպլոմներ։
Կարդալ ավելին
28.06.2023
Հունիսի 23-ից 25-ը ԱԲՀ դասախոսներ Նաիրա Հունանյանը, Հայարփի Ջավրուշյանը և Աննա Օվչյանը մասնակցեցին «Կրթական ծրագրերի համահնչեցում #WFME (Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա) չափորոշիչներին» թեմայով վերապատրաստման դասընթացներին: ՈԱԱԿ-ի նախաձեռնած դասընթացներին մասնակցում էին Հայաստանում գործող 4 բժշկական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և անհատներ: Դասընթացների ավարտին «Կրթական ծրագրերի համահնչեցում #WFME (Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա) չափորոշիչներին» թեմայով վերապատրաստման մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը:
Կարդալ ավելին
13.06.2023
Վերջերս Ավանդական բժշկության համալսարանի և Պրովիզոր-նկարիչ Լ. Սարգսյանի անվան բժշկական քոլեջի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել փորձի փոխանակում՝ դասավանդման մեթոդների, հետազոտական աշխատանքների, կրթական ծրագրերի ուսումնասիրման ոլորտներում: Կկատարվի նաև  կրթական ծրագրերի  համեմատական վերլուծություն՝ բենչմարքինգ:
Կարդալ ավելին
12.06.2023
ԱԲՀ-ում շարունակվում են 2022-2023 ուսումնական տարվա «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա»  մասնագիտությունների ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորումները:
Կարդալ ավելին
08.06.2023
ԱԲՀ-ում մեկնարկել են 2022-2023 ուսումնական տարվա «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա»  մասնագիտությունների ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորումները:
Կարդալ ավելին
01.06.2023
Ավանդական բժշկության համալսարանի և Լեհաստանի Բիդգոշչի (WSG) համալսարանի միջև կնքված հուշագրի շրջանակում մայիսի 29-30-ը տեղի ունեցավ հանդիպում WSG համալսարանի միջազգային բաժնի ներկայացուցիչ Լիդիա Շահբազյանի և ԱԲՀ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Կարդալ ավելին
29.05.2023
2023 թվականի մայիսի 25-ին Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով՝ «Ինտեգրատիվ բժշկությունը՝ ապացուցողական բժշկության համատեքստում» թեմայով: Գիտաժողովը կազմակերպել էին ԱԲՀ Գիտական մասն ու ԱԲՀ ՈՒԳԸ-ն:
Կարդալ ավելին
23.05.2023
Մայիսի 19-ին միջազգային համագործակցության շրջանակներում Ավանդական բժշկության համալսարանը հյուրընկալեց ԱՄԷ-ի Շարժա քաղաքի «Success Point college»-ի Մարքեթինգի և PR-ի ղեկավարին, դասախոսներին, իրենց ուսումը ԱԲՀ-ում շարունակել ցանկացող ուսանողներին և նրանց ծնողներին:
Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ