join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Գրքի տոն

Սիրելի՛ դասախոսներ, ուսանողներ և գրքի բոլոր նվիրյալներ,

«Գրքերը մարդու մտքի թևերն են, որոնք նրան բարձրացնում են ժամանակի և տարածության սահմաններից վեր»։

Այս թևավոր խոսքը լավագույնս է արտահայտում գրքի անգնահատելի դերն ու նշանակությունը մեր կյանքում։ Գիրքը գիտելիքի անսպառ աղբյուր է, մշակույթի և ինքնության պահապան, սերունդների միջև անխզելի կամուրջ։ Այն մեզ սովորեցնում է մտածել և բացահայտել աշխարհը նոր հայացքով։

 

Գրքի տոնը յուրահատուկ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ընթերցանության ուժը, գիտելիքի կարևորությունը և կրթության առաքելությունը։ Համալսարանական միջավայրում գիրքը ոչ միայն ուսուցման հիմնական գործիք է, այլև ստեղծարարության, հետազոտության, նոր գաղափարների  և առաջընթացի գրավականը։

 

Համալսարանի ղեկավարությունը ջերմորեն շնորհավորում է Գրքի տոնի կապակցությամբ։ Թո՛ղ գիրքը միշտ լինի ձեր ուղեկիցը, ոգեշնչման աղբյուրը և նոր նվաճումների ճանապարհը լուսավորող կանթեղը։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ