join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ընդունելություն

 

Ավանդական բժշկության համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտություններով`

  • 091201.00.7-Բուժական գործ
  • 091101.00.7-Ստոմատոլոգիա

Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման:

ԱԲՀ-ում ընդունելությունն իրականացվում է հանրապետական միասնական քննությունների արդյունքում: ԱԲՀ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միասնական քննություններ: Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնելու նշված երեք՝ Կենսաբանություն, Ֆիզիկա, Քիմիա մրցութային քննություններից երկուսը և Հայոց լեզու՝  որպես ոչ մրցութային առարկա:

Քննությունները կազմակերպվում և անցկացվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից, որի կառավարումն իրականացնում է ՀՀ Կառավարությունը:

ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու  համար անցնել հղմամբ՝ https://escs.am/am/static/applicant?s=edu

Դիմորդները նախևառաջ պետք է լրացնեն դիմում-հայտ առցանց եղանակով՝ մուտք գործելով dimord.am կայք:

Dimord.am կայքում դիմումների ընդունման վերաբերյալ տեղեկատվությունը հրատարակում է   նախապես, որի մասին մենք ևս կտեղեկացնենք: 

 Ընդունվելուց հետո դիմորդներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են բուհ:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3x4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:

 Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 

շրջանավարտների համար

2023-2024  ուսումնական տարում ԱԲՀ-ի 2-րդ կուրսում իրենց ուսումը շարունակելու համար կարող են դիմել նաև Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների /բժշկական քոլեջների/ այն շրջանավարտները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն:  Համաձայն «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2020-2021 ուսումնական տարում ԲՈՒՀ-ում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու մասին կարգի» ԱԲՀ-ում իրենց կրթությունը կարող են շարունակել այն շրջանավարտները /հավակնորդները/, ովքեր ունեն՝

  • «լավ» կամ «գերազանց» գնահատականներ,
  • Եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը:

 Ավելի մանրամասն՝  http://escs.am/files/files/2020-06-02/1d399256b551fd8875239c53f6cb268c.pdf?fbclid=IwAR2IISxMfU0z_GnRR5xRWgcsNfzMOomAr_-ReCafn79qEPqlgRr0X1UH1Xg

Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ՝  https://escs.am/am/news/12754 

 

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ