join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Գիտական գործունեություն

Համալսարանը,  իր  հիմնադրման  առաջին  իսկ  օրվանից,  որդեգրել  է  հստակ  քաղաքականություն`  իրականացնելու    ռազմավարական  ծրագրի  պահանջներին  համապատասխան  տեսական  և  գործնական  բնույթի  հետազոտություններ, որի իրականացման  հիմքում  դրվել  է  հետևյալ  գաղափարը`  վերականգնել  և  գիտական  հիմքերի  վրա  դնել  ավանդական  բժշկության  ախտորոշման  և  բուժման  մեթոդները,  համախմբել  և  դրանք  դարձնել  նպատակամետ:

Հետազոտական աշխատանքները տարվում են գիտական հոդվածների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների պատրաստման և հրատարակման ձևով: Հետազոտական աշխատանքներին, բացի դասախոսական անձնակազմից, մասնակցում են նաև ուսանողները և շրջանավարտները: 

Համալսարանի գիտամանկավարժական փորձը  1998 թ. Կիպրոսում կազմակերպված միջազգային կոնֆերանսում  լավագույնս արժևորվեց և այն գնահատվեց որպես ինտեգրատիվ  բժշկության մասնագետներ պատրաստելու առաջին և առաջավոր փորձ: 

Համալսարանում պարբերաբար կազմակերպվում են ներբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովներ, սեմինարներ: Տպագրված տեսական և գործնական նշանակություն ունեցող շուրջ 200 գիտական աշխատանքներից շատերը ներդրվել են գործնական բժշկության մեջ: 

Ավանդական բժշկության ամբիոնի վարիչ բ.գ.թ. Է. Մինասյանի  կողմից մշակված հիվանդությունների ախտորոշման, կոմպլեքս բուժման, դեղաբույսերի և դեղամիջոցների անհատական ընտրության ինքնատիպ մեթոդը, ըստ ժամանակակից և արևելյան ավանդական բժշկության,  ՀՀ  կառավարությանն  առընթեր  Արտոնագրային  վարչությունը  ճանաչել  է որպես գյուտ և սահմանել հեղինակային իրավունք:

Նկատի  ունենալով ավանդական և ժամանակակից բժշկության առանձնահատկությունները, ավանդական  բժշկության  հետազոտությունների մեթոդաբանությունը համապատասխանեցվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2002թ.-ին  հռչակած  պահանջներին, գիտության զարգացման միջազգային տենդենցներին ու ձեռքբերումներին:

Բուհի գերակա շահը համալսարանի գիտական ուղղությունների իրականացումն է:

Հետազոտական ոլորտում հետաքրքրությունների և հավակնությունների ուսումնասիրումն իրականացվում է ամբիոնների կողմից: Այս  աշխատանքներում  ընդգրկված  են  նաև  գիտաբժշկական ուսումնական  կենտրոնը,  ՈՒԳԸ-ն և գիտական  մասը:

Համալսարանի գիտահետազոտական աշխատանքը պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների գործունեության կարևոր  հիմնական ուղղությունն է: Այս տեսանկյունից գիտական հետազոտությունների ռազմավարությունը ենթադրում է իրար փոխկապակցված երեք խնդիրների լուծում.

  • գիտական հետազոտության ընդլայնում, ավանդական  բժշկության  ախտորոշման  և  բուժման  մեթոդների  վերականգնում  և գիտական հիմնավորում,  գիտական նոր հոդվածների, մենագրությունների, մեթոդական ձեռնարկների, ուղեցույցների և դասագրքերի հրատարակում, 
  • գիտական ներուժի զարգացում, դասախոսների  և  ուսանողների գիտահետազոտական աշխատանքների խթանում, գիտական ուսումնասիրությունների արդյունքների  հիման  վրա  «Ավանդական  բժշկության»  առարկայական  ծրագրերի  մշակում, «Ինտեգրատիվ բժշկության»  առարկայական  ծրագրերի  մշակման համար  հիմքերի  ստեղծում,  ուսումնամեթոդական ամուր բազայի ստեղծում:

Իրականացված հետազոտությունների արդյունքում համալսարանի «Ավանդական  բժշկության»  ամբիոնի  կողմից մշակվել  են` «Արևելյան ավանդական բժշկություն և ասեղ-այրում թերապիա», «Իրիդոդիագնոստիկա»,  «Հոմեոպաթիա», «Մանուալ թերապիա», «Ֆիտոթերապիա» և  այլ  առարկայական  ծրագրերը  և  ներդրվել  են  ուսումնական  գործընթացում:

Այժմ ընթացքի մեջ են Է. Մինասյանի «Օրգանիզմի էներգոինֆորմացիոն համակարգի ռեզոնանսային մեթոդով ախտորոշում` արևելք-արևմուտք ինտեգրալ մոտեցմամբ» գրքի հրատարակման աշխատանքները:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ