join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Շրջանավարտներին

Կյանքի ամբողջ իմաստը ոչ հայտնին անընդհատ նվաճելու մեջ է, ավելի շատ իմանալու հավերժական ջանքերի մեջ:

 Է. Զոլա

Շուրջ երկուսուկես տասնամյակ է  արդեն, ինչ "Ավանդական բժշկության համալսարանը" բժշկական  կադրեր է պատրաստում, որոնք տիրապետում են ինչպես ժամանակակից, այնպես էլ ավանդական բժշկության ախտորոշման և բուժման մեթոդներին: Համալսարանի շրջանավարտները  տեսական  ու  գործնական բժշկության ասպարեզում լուրջ  քննություն  են  բռնել թե՛ մեր  հանրապետության  և  թե՛ արտերկրի առողջապահական  համակարգում:

Համալսարանի տասնյակից  ավելի  շրջանավարտներ  ստացել  են  բժշկական  գիտությունների  թեկնածուի  աստիճան:

           Առ այսօր համալսարանն ունեցել է 900–ից ավել  շրջանավարտներ:

           Շրջանավարտների ճնշող մեծամասնությունը, որպես պրակտիկ բժիշկ, գիտական աշխատող, դասախոս, առողջապահության կազմակերպիչ, հաջողությամբ աշխատում են ոչ միայն մեր հանրապետության, այլև արտերկրի առաջնակարգ կլինիկաներում և բժշկագիտական ամբիոններում`

Ռուսաստանի  Դաշնությունում`

  • Մոսկվայի Կրեմլյան կենտրոնական հիվանդանոց
  • Մոսկվայի N 51 կլինիկական հիվանդանոց
  • Մոսկվայի Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոն
  • Սանկտ-Պետերբուրգի Ի.Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոն
  • Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիա և այլն:

  • Եվրոպայում` Բելգիա, Գերմանիա, Բուլղարիա, Նորվեգիա
  • Ամերիկայի  Միացյալ  Նահանգներում
  • Հնդկաստանում
  • Վրաստանում  և այլուր:

Շրջանավարտներից  շատերն  ունեն  իրենց  մասնավոր  կլինիկաները,  դեռ  ավելին, որպես  գործատու  աշխատելու  նպատակով  իրենց  մոտ  են  հրավիրում  մեր  շրջանավարտներին:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ