ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Ավանդական բժշկության համալսարանի  որակի ներքին ապահովման քաղաքականության նպատակն է շարունակաբար բարձրացնել իրականացվող ուսումնական, հետազոտական և կառավարման գործընթացների արդյունավետությունը, ապահովել դրանց իրականացումը կրթության որակի ընդունված չափանիշներին համապատասխան:
Որակի ներքին ապահովման նպատակն է նաև որակի արտաքին գնահատման հիմքերի ձևավորումը:
 
ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Որակի ներքին ապահովման խնդիրներն են.
	-   մշակել և/կամ կատարելագործել համալսարանում կրթության որակի շարունակական բարելավման քաղաքականությունն ու ընթացակարգերը,
	-  մշակել և/կամ կատարելագործել համալսարանում ՄԿԾ-ների պարբերական վերանայման ու մշտադիտարկման գործիքակազմը,
	- հիմքեր ստեղծել ՄԿԾ-ի գնահատման համար,
	- հզորացնել համալսարանի որակի ներքին ապահովման ստորաբաժանումը,
	- ապահովել համալսարանի արտաքին և ներքին շահակիցների մասնակցու-թյունը որակի ներքին ապահովման գործընթացներին,
	-  ապահովել ՈԱ արտաքին գնահատման համար անհրաժեշտ տեղեկության հավաքման, մշակման և վերլուծման կառուցակարգեր,
- ապահովել ՈԱ գործընթացների հրապարակայնությունն ու թափանցիկությունը,
-  ապահովել ՈԱ ներքին համակարգի պարբերական վերանայումն ու բարելավումը:
ԱԲՀ ՈԱ Քաղաքականության մասին ավելի մանրամասն՝