join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Արտաքին կապեր

Համալսարանի արտաքին կապերի բաժինը համալսարանի միջազգայնացմանը նպաստող ենթակառուցվածք է, որն իր գործունեությունն իրականացնում է Արտաքին կապերի բաժնի կանոնակարգի հիման վրա:

Համալսարանի Արտաքին կապերի բաժնի  աշխատանքներն  իրականացնում  են  բաժնի  վարիչը և բաժնի առաջատար մասնագետը՝  ռեկտորի  և համալսարանի ստորաբաժանումների հետ  համատեղ:

Բաժնի  գործունեության   հիմնական  նպատակն  է  համալսարանի Ռազմավարական ծրագրում ամրագրված խնդիրների  լուծումը,  որը  նպատակաուղղված  է  օտարերկրյա ուսանողների ներգրավման ու երկրների աշխարհագրության մեծացմանը, կրթական  և  գիտահետազոտական  բնագավառներում  համալսարանի  միջագային  համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև համալսարանի  ինտեգրմանը  միջազգային  գիտական և կրթական  գործընթացներին, ծրագրերին և այլն:

Համալսարանի  Միջազգային  կապերի  հիմնական  գործառույթները նպատակաուղղված են՝

  • Համալսարանը  ներկայացնել  օտարերկրյա  պետություններում,
  • Անմիջական  կապեր  ստեղծել  այլ  երկրների  համապատասխան  ուսումնական  և  գիտական  հաստատությունների  ու  կազմակերպությունների  հետ,
  • Համագործակցել  մասնագետների  պատրաստման,  վերապատրաստման,  որակավորման  բարձրացման, ինչպես  նաև գիտական  հետազոտություններ  իրականացնող  կառույցների  հետ,
  • Ապահովել  հրավիրյալ  դասախոսների  ներգրավումը  համալսարանի  ուսումնական  և գիտական  գործընթացներում,
  • Կազմակերպել  օտարերկրյա  քաղաքացիների  ներգրավումը  համալսարանի  նախապատրաստական  և  բուհական  համակարգում  ուսուցման պրոցեսում`  համաձայն ՀՀ  Կրթության  և  գիտության նախարարության  կողմից  հաստատված  կանոնակարգի,
  • Համալսարանի  գիտական  մասի  հետ  համատեղ  կազմակերպել  հանրապետական, միջազգային  գիտաժողովներ և  սեմինարներ:

ԱԲՀ-ը  համագործակցում  է  արտերկրյա  գործընկերների  հետ`  իրականացնելով  մասնագիտական  դասընթացներ,  սեմինարներ  և  միջազգային  գիտաժողովներ:

Համալսարանի  միջազգայնացմանը  և  ճանաչմանը  նպաստում է  բուհի  աշխատակիցների  և  դասախոսների  մասնակցությունը տարբեր  գիտաժողովներին,  սեմինար-քննարկումներին,  պետական  և  հասարակական  տարբեր  կառույցների  կողմից կազմակերպվող  միջոցառումներին:

Համալսարանի  որոշ  դասախոսներ  արտերկրում (Չեխիա, Իսրաել, Գերմանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և այլն)  մասնակցել  են  վերապատրաստման  տարբեր ծրագրերի:

Համալսարանի  դասախոսներից  շատերը  կատարելագործման  կուրսեր  են  անցել  հանրապետության  տարբեր  կառույցներում`  մասնակցելով  դասընթացների,  սեմինար  պարապմունքների,  միջազգային  գիտաժողովների,  որոնք  կազմակերպվել  են տեղական  և  միջազգային  կառույցների կողմից:

Համալսարանը  կազմակերպում  է  հրավերքային  դասընթացներ,  որի  շրջանակում հրավիրված  օտարերկրյա  ճանաչված  մասնագետները  (Գերմանիա, Ռուսաստան, ԱՄՆ) գիտական  դասախոսություններ  են  կարդում  և  անցկացնում  սեմինար  պարապմունքներ: 

Համալսարանը  համագործակցում  է  նաև  Ինտեգրատիվ  բժշկության  միջազգային  ակադեմիայի  հետ:

Տեղական  կառույցներից համալսարանը  համագործակցում  է  ՀՀ  Ստոմատոլոգների  ասոցիացիայի  հետ:  Դասախոսները  և  ուսանողներն  ակտիվորեն  մասնակցում  են  Ստոմատոլոգների  ասոցիացիայի  կողմից  կազմակերպված  բոլոր  միջոցառումներին,  սեմինարներին  և  միջազգային  գիտաժողովներին: Այդ  ասոցիացիայի  անդամներ  են  մեր դասախոսներից և  ուսանողներից  շատերը:

 Այս  ամենը, բնականաբար,  նպաստում է  դասախոսների  և  ուսանողների  միջազգային  փորձի  ձեռքբերմանը  և  փոխանակմանը,  տեղեկատվության  բարձրացմանը:

Միջազգային  կապերի  հաստատման, միջազգային  և  տեղական   համագործակցության  պայմնագրերի  կնքման  միջոցով  համալսարանը  փորձում  է  խթանել  բուհի  փորձի փոխանակմանը  և կրթական   ծրագրերի  միջազգայնացմանն  ու  բարելավմանը:  Այս  ամենը  նպաստում է  միջազգային  գիտակրթական  կապերի  ամրապնդմանը, զարգացմանը`  միտված   գիտության  և  կրթության  զարգացման  ապահովման  գիտական  ձեռքբերումների  միջազգային  ճանաչմանը:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ