2025 թվականի ապրիլի 25-ին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողական «Intellimed Society»-ի անդամների նախաձեռնությամբ կայացավ «Բանավիճում են ուսանողները» միջոցառումը: Այն համախմբել էր բարձր պատրաստվածությամբ, խորը գիտելիքներով և սուր քննադատական մտածողությամբ ուսանողների, ովքեր քննարկեցին ժամանակակից բժշկության ամենահրատապ և բարդ խնդիրները: Քննարկվող հարցերն էին՝ սուրոգատ մայրությունը, էվթանազիան, բժշկական ոլորտում գենդերային խտրականությունը:
Թիմերն աչքի ընկան իրենց արագ կողմնորոշմամբ, հստակ ու համոզիչ փաստարկներով և բարեկիրթ հաղորդակցությամբ:
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող թիմերին՝ իրենց փայլուն բանավեճային հմտությունների համար:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, մենթորներին և կամավորներին, ովքեր նվիրումով ու հետևողականությամբ ապահովեցին միջոցառման հաջող ընթացքը՝ այն դարձնելով հիշարժան:
Այսօրինակ միջոցառումները վկայում են համալսարանի առաքելության մասին, այն է՝ կրթել և զարգացնել այնպիսի ապագա բժիշկ-անհատների, ովքեր կլինեն ոչ միայն ակադեմիական առումով առաջադեմ, այլև սոցիալապես գիտակից և պատրաստ՝ դիմակայելու ժամանակակից աշխարհի մարտահրավերներին: