join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Շարունակում ենք կրթել ապագա բժիշկներին՝ լավագույն միջազգային փորձով

Հուլիսի 6-9-ը «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանը (ՍՄԲՀ) հյուրընկալել էր կրթության ոլորտի միջազգային փորձագետ Նինո Չիչիվեիշվիլիին:

Այցը համատեղում էր երկու առանցքային առաքելություն` մասնագիտության կրթական ծրագրի աուդիտ և դասախոսների վերապատրաստում:

 Համալսարանի կողմից փորձագետին վստահված առաքելության շրջանակում՝  տեղում իրականացվեց օբյեկտիվ ապացույցների հավաքագրում և «Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրի համապարփակ գնահատում՝ միտված համալսարանի կրթական որակի շարունակական բարելավմանը։

Համալսարանի նախաձեռնությամբ և խնդրանքով՝ փորձագետն անցկացրեց երկօրյա գերհագեցած դասընթաց՝ «Դասավանդման և գնահատման ժամանակակից մեթոդները բժշկական կրթությունում. տեսությունից դեպի պրակտիկա» թեմայով, որը նվիրված էր կոմպետենտահեն և ուսանողակենտրոն մոտեցումներին։

Դասընթացին ընդհանուր առմամբ ներգրավված էր 57 մասնագետ։ Հատկանշական է, որ ՍՄԲՀ պրոֆեսորադասախոսական կազմից բացի, ծրագրին միացել էին նաև այլ բժշկական հաստատություններից հրավիրված 10 առաջատար դասախոսներ։

Մասնակիցները մանրամասն ուսումնասիրեցին բժշկական կրթության ժամանակակից գործիքներն ու դրանց կիրառությունը, ինչպիսիք են՝ Case-Based Learning (CBL), Problem-Based Learning (PBL), Bedside Teaching (ուսուցում մահճակալի մոտ), ինչպես նաև կլինիկական հմտությունների գնահատման ժամանակակից մեթոդները՝ OSCE, OSPE, DOPS և Portfolio:

Վերապատրաստումն անցավ բարձր մակարդակով և կառուցողական մթնոլորտում։ Բոլոր մասնակիցները ներգրավվեցին ակտիվ գործնական ու թիմային աշխատանքներում, կատարեցին առաջադրանքներ և հաջողությամբ գնահատվեցին փորձագետի կողմից։

Դասընթացի հանդիսավոր փակմանը մասնակիցներին շնորհվեցին միջազգային ստանդարտներին համապատասխան հավաստագրեր։

Մասնակիցների շրջանում անցկացված հարցումը փաստեց ծրագրի բարձր արդյունավետությունն ու լիարժեք գոհունակությունը, որը հրաշալի հիմք է հետագա համագործակցության և նոր նախաձեռնությունների համար։

Շնորհակալություն ենք հայտնում Նինո Չիչիվեիշվիլիին բարձր պրոֆեսիոնալիզմի համար և բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ու արդյունավետ ներգրավվածության համար:

 

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ