join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Դիմորդների փաստաթղթերը

1.   Կրթական  ծրագրի  մուտքի պայմաններ

Դիմորդների ընդունելությունն ԱԲՀ իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված §Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի» համաձայն:

ԱԲՀ-ում ընդունելությունն իրականացվում է հանրապետական միասնական քննությունների արդյունքում: ԱԲՀ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միասնական, կենտրոնացված քննություններ: Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնելու նշված երեք՝ Կենսաբանություն, Ֆիզիկա, Քիմիա մրցութային քննություններից երկուսը և Հայոց լեզու՝  որպես ոչ մրցութային առարկա: Քննությունները կազմակերպվում և անցկացվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից, որի կառավարումն իրականացնում է ՀՀ Կառավարությունը:

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական՝ միջնակարգ, միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական կրթության մասին: Կարող են դիմել նաև օտարերկրյա քաղաքացիները:

2. Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3x4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին

Մագիստրատուրա

1.   Կրթական  ծրագրի  մուտքի պայմաններ

ԱԲՀ մագիստրատուրա կարող են ընդունվել պետական և հավատարմագրված մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները:

2. Անհրաժեշտ փաստաթղթեր

  • - դիմում ԲՈՒՀ-ի  ռեկտորի անունով
  • - անձնագրի պատճենը
  • - բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագիրն ու պատճենը
  • - հրապարակված գիտական աշխատությունների ցուցակ /առկայության դեպքում/
  • - 3x4 չափի 4 լուսանկար

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ