join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Հաշվետվություն

Համալսարանում հաշվետվողականության գործընթացը բաժանվում է  ներքին և արտաքին  շահակիցների  տեղեկատվության: Ներքին  հաշվետվողական գործընթացը կանոնակարգվում  է համալսարանի ներքին կանոնակարգող փաստաթղթերով` Բուհի,   ԳԽ, Դեկանի,  Ամբիոնի, Ուսումնական մասի, Գիտաբժշկական  ուսումնական կենտրոնի  կանոնադրություններով և  կանոնակարգերով:

Ներքին  հաշվետվողականության  գործընթացն  իրականացվում  է  հիմնականում համալսարանի  ստորաբաժանումների  կատարած  աշխատանքների հաշվետվությունների  ձևով: Բուհի ստորաբաժանումների աշխատանքների արդյունքների հաշվետվությունները ներկայացվում  և քննարկվում են  համալսարանի  ԳԽ-ի նիստերում,  որն  էլ  հրապարակային է  դառնում միայն ԳԽ-ում ընդգրկված պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների  նեղ  շրջանակի համար:

Պետության  և  հասարակության  հաշվետվողականության  ոլորտում  համալսարանի  գործունեության տեղեկատվության հիմնական  աղբյուրներ  են`

  • Համալսարանի  գիտաբժշկական  ուսումնական   կենտրոնի  տարեվերջյան բուժկանխարգելիչ  հիմնարկների  գործունեության մասին  վարչական  վիճակագրական  հաշվետվությունը  ՀՀ  Առողջապահության  նախարարություն,
  • Համալսարանի  ամենամյա  հաշվետվությունը  պետական  Ազգային  վիճակագրական  ծառայություն,
  • Հաշվետվություն  բարձրագույն  մասնագիտական  ոչ  պետական  ուսումնական  հաստատությունների  մասին ԿԳ Նախարարությանը,
  • Հաշվետվողականության կարևոր մեխանիզմներից է ֆինանսական գործունեության հաշվետվությունը, տարվա ֆինանսական ծախսերի ու եկամուտների կատարումը,
  • Ամփոփիչ  ավարտական ատեստավորման  հանձնաժողովի  նախագահների  հաշվետվությունը ԿԳ  նախարարություն:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ