- Գրադարանից օգտվելու իրավունք ունեն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ուսումնաօժանդակ աշխատակիցները:
- Ընթերցողական քարտն ընթերցողին սահմանված կարգով իրավունք է տալիս օգտվելու գրադարանի կողմից մատուցվող ծառայություններից: Այն, կախված ընթերցողի կարգավիճակից, վավեր է մինչև ուսումնառության ավարտը, իսկ պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար քարտի ժամկետը կախված է տվյալ աշխատակցի և բուհի միջև կնքված պայմանագրի տևողությունից:
- Գրադարանի բաժանորդ դառնալու և ընթերցողական քարտ ստանալու
համար պետք է գրադարան (308 սենյակ) ներկայանալ հետևյալ փաստաթղթերով՝
- անձնագիր
- 1 լուսանկար 3 X4 չափի
- ուսանողական գրքույկ:
- Գրադարանում գրանցվելիս ընթերցողը ծանոթանում է գրադարանից օգտվելու կանոններին, իր իրավունքներին և պարտականություններին, որը հաստատում է ընթերցողի անձնական քարտում՝ իր ստորագրությամբ:
- ԱԲՀ գրադարանի ընթերցողական քարտով ընթերցողը կարող է գրքեր ու պարբերականներ վերցնել միայն իր համար:
- Արգելվում է գրադարանին պատկանող գիրքը տալ այլ անձանց:
- Ուսումնական գրականությունն ու դասագրքերը տրվում են մինչև ուսումնական տարվա ավարտը:
- Հազվագյուտ, հնատիպ, մեկ օրինակ գրականությունից, այդ թվում նաև հանրագիտարաններից, բառարաններից ու ատլասներից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում:
- Ընթերցասրահում ընթերցողը պարտավոր է պահպանել լռություն:
- Ընթերցասրահում արգելվում է բջջային հեռախոսից օգտվելն ու սնվելը:
- Գիրքը կորցնելու դեպքում ուսանողը պարտավոր է փոխհատուցել գրքի (գրքերի) շուկայական արժեքի չափով, կամ վերադարձնել նույն հրատարակության (կամ նոր հրատարակության) այլ օրինակ:
- Գրականությունը հանձնելիս` թերությունների հայտնաբերման դեպքում, ուսանողը պարտավոր է վերադարձնել վնասված գիրքը՝ վերականգնված վիճակով կամ վճարել վնասված գրքի վերականգնման արժեքի եռապատիկ չափով: