Դիմորդների փաստաթղթերը
Սեպտեմբերի 9-ին, Ավանդական բժշկության համալսարանը համագործակցության և փոխըմբռնման հուշագիր է կնքել «Ֆոլդինկ» ընկերության հետ:
«Ֆոլդինկը» Հայաստանում առաջին և տարածաշրջանում միակ կազմակերպությունն է, որը մասնագիտացված է եռաչափ բիոտպագրության ոլորտում։ Եռաչափ բիոտպագրությունը կենսաբժշկական ոլորտ է, որը միավորում է եռաչափ տպագրությունը և հյուսվածքային ինժեներիան։
Ուրախ ենք, որ այս առաջադեմ տեխնոլոգիայի զարգացմանն է միանում նաև մեր բուհը։