join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ապագա բժիշկները բացահայտում են իրենց հաջորդ կրթական հանգրվանը

 

Վերջերս մասնագիտական կողմնորոշման  շրջանակներում  «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանը /նախկինում՝ Ավանդական բժշկության համալսարան/ հյուրընկալել էր հանրապետության 5 առաջատար բժշկական քոլեջների ուսանողներին։

Հյուրերի թվում էին՝

  • Գավառի պետական բժշկական քոլեջը,
  • «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջը,
  • Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջը,
  • Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջը,
  • Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը:

     Ճանաչողական այսպիսի  այցերը ուղղված են աջակցելու ուսանողներին միջին մասնագիտական կրթությունից դեպի բարձրագույն բժշկական կրթություն անցումն ավելի արդյունավետ պլանավորելու, կրթական շարունակականությունն ապահովելու գործում:    

        Այցի ընթացքում ապագա մասնագետները մոտիկից ծանոթացան համալսարանում իրականացվող  կրթական ծրագրերին, ուսումնական պլաններին,  կրթական պայմաններին,   բուհի ժամանակակից հարուստ նյութատեխնիկական բազայով  հագեցվածությանը, զրուցեցին համալսարանի դասախոսների հետ:

       Սա հրաշալի հնարավորություն է ուսանողների համար՝ ոչ միայն պատկերացում կազմելու իրենց ապագա կրթական առաջընթացի մասին, ծանոթանալու  բժշկական կրթության ժամանակակից մոտեցումներին և մասնագիտական զարգացման հեռանկարներին, այլև  տեսնելու, թե ինչպիսի գործնական հնարավորություններ են իրենց սպասում համալսարանական պատերի ներսում:

Ուրախ ենք ոգեշնչել և ուղղորդել հաջորդ սերնդի բժիշկներին դեպի մեծ գիտություն:

Նման նախաձեռնությունները կարևոր կամուրջ են մասնագիտական կողմնորոշման և հետագա հաջողությունների ճանապարհին։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ