join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Բուժական գործ

091201 Բուժական գործ

Համալսարանի բուժական ֆակուլտետը հիմնադրվել է 1991թ.՝ դեկան Ա. Կարապետյանի ղեկավարությամբ: Համալսարանը «Բուժական գործ» մասնագիտությամբ կադրեր է պատրաստում ՀՀ պետական նորմերի, ՈԱՇ-ի կրթական չափորոշիչներին և համալսարանի գիտխորհրդով հաստատված մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան: Համալսարանի «Բուժական գործ» մասնագիտությունը ՀՀ ԿԳ նախարարության կողմից հավատարմագրվել է 2001թ.: Շրջանավարտներին շնորհվում է պետական դիպլոմ:

Համալսարանն իր առանձնահատկությամբ տարբերվում է տարածաշրջանի բժշկական այլ բուհերից: Համալսարանի ուսումնական գործընթացը նպատակաուղղված է նոր որակի բժիշկ- մասնագետների պատրաստմանը, բժիշկներ, որոնք 21-րդ դարի բժշկությունը կզարգացնեն ժամանակակից և ավանադական բժշկության ինտեգրման ուղիով:

Համալսարանը պատրաստում է բժշկական կրթության, բժշկագիտության և առողջապահության ոլորտի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, բանիմաց, հիմնարար և համակարգված գիտելիքներով օժտված բժշիկներ, ովքեր ուսումնառության ժամանակ ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները կիրառում են պրակտիկ գործունեության ընթացքում:

«Բուժական գործ» մասնագիտության ուսուցման տևողությունը 6 տարի է՝ առկա ուսուցմամբ:

Կրթական ծրագրի ծավալը կազմում է 360 կրեդիտ:

«Բուժական գործ»  մասնագիտության ուսումնական պլանը ներառում է՝

- տեսական դասընթացների,

-կլինիկական դասընթացների կրթամասեր,

- կամընտրական առարկաներ և ուսումնական պրակտիկաներ:

Համալսարանի առանձնահատկությունից ելնելով՝ կլինիկական դասընթացների կրթամասում, ժամանակակից բժշկական առարկաներին զուգահեռ, ներառված են նաև գիտական հիմքների վրա դրված ավանդական բժշկության դասընթացներ՝ ասեղ-այրում թերապիա (ասեղնաբուժություն), բուսաբուժություն (ֆիտոթերապիա), հոմեոպաթիա, մանուալ թերապիա և իրիդոդիագնոստիկա:

Ծրագիրն ավարտվում է պետական ամփոփիչ ավարտական ատեստավորումներով:

Ուսուցումը կազմակերպվում է համալսարանի թիվ 1 մասնաշենքում, համալսարանի գիտաբժշկական ուսումնական կենտրոնում, ինչպես նաև Երևան քաղաքի առաջնակարգ կլինիկաներում, որտեղ անցկացվում են նաև ուսումնաարտադրական պրակտիկաները:

«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը կարող է զբաղվել՝

- բժշկական,

- կազմակերպչական-կառավարման,

- գիտահետազոտական գործունեությամբ:

Բուժական ֆակուլտետի շրջանավարտը կրթությունը կարող է շարունակել կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում:

Ֆակուլտետի շրջանավարտների մի մասը, որպես պրակտիկ բժիշկ, դասախոս, գիտաշխատող, առողջապահության կազմակերպիչ աշխատում են ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի առաջնակարգ կլինիկաներում: Շուրջ երեք տասնամյակ է, ինչ բուժական ֆակուլտետը տալիս է շրջանավարտներ, որոնք տիրապետում են ինչպես ժամանակակից, այնպես էլ ավանդական բժշկության ախտորոշման և բուժման մեթոդներին, և որոնք իրենց պրակտիկ գործունեության ընթացքում ինտեգրում են իրենց ստացած գիտելիքները:

Շրջանավարտներից շատերը, բացի պրակտիկ բժշկությունից, զբաղվում են նաև գիտությամբ՝ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն և ստացել գիտական աստիճան:

Բուժական ֆակուլտետում սովորում են նաև օտարերկրյա ուսանողներ:

Բժշկական կադրերի պատրաստման համար համալսարանն ապահովված է պրոֆեսորադասախոսական որակյալ կադրերով:

ԱԲՀ-ն ունի նյութատեխնիկական հարուստ բազա, որն ապահովում է ուսանողների առարկայական, լաբորատոր, գործնական, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանող օգտվում է  գրադարանից, էլէկտրոնային գրադարանից:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ