join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ավանդական Բժշկության Համալսարանում տեղի ունեցավ ուսանողական «Intellimed society» ընկերության կազմակերպած հերթական միջոցառումը

Մայիսի 2-ին Ավանդական Բժշկության Համալսարանում տեղի ունեցավ ուսանողական «Intellimed society» ընկերության կազմակերպած ակադեմիական նախաձեռնությունը:

Միջոցառման ընթացքում դասախոս Էլեոնորա Մանուկյանը անցկացրեց ինտերակտիվ դասախոսություն՝ ներառելով լսարանի մասնակցությամբ կլինիկական օրինակներ և ակտիվ քննարկումներ։ Հանդիպումն անցավ արդյունավետ և ևս մեկ անգամ ընդգծեց ԱԲՀ-ի ուսանողակենտրոն սկզբունքի շարունակականությունը:

Միջոցառման շրջանակում անցկացվեցին գործնական հմտությունների վարժանքներ՝ ներառելով նաև կլինիկական հմտություններ, ինչպես օրինակ՝ ֆիզիկական և լսողական զննումներ (auscultation), հիվանդի պատմության հավաքում և այլն: Անցկացվեց նաև «Փախուստի սենյակ» (escape room) խաղը, որը հաղթելու համար մասնակիցները պետք է հնարավորինս արագ լուծեին իրավիճակային խնդիրներ։

Ամփոփման ժամանակ ուսանողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին, դասախոսական կազմին և բոլոր մասնակիցներին՝ ոգեշնչող, մոտիվացնող նախաձեռնության համար:

ԱԲՀ-ը շարունակում է աջակցել ուսանողների նախաձեռնած միջոցառումներին, որոնք նպաստում են թիմային աշխատանքի հմտությունների, բժշկական մտածելակերպի և մասնագիտական աճի զարգացմանը:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ