Նախապատրաստական դասընթացների առարկայական ծրագրերը, գնահատման համակարգը մշակվում ու հաստատվում են ԱԲՀ-ի կողմից: Նախապատրաստական դասընթացում սովորող օտարերկրացիները համարվում են ԱԲՀ-ի ուսանողներ: Դասընթացներն իրականացվում են միայն առկա ուսուցմամբ, 6-8 ամիս ժամկետով:
Դասընթացից հեռացված կամ ազատված ուսանողները նախապատրաստական դասընթացում չեն վերականգնվում: Նախապատրաստական դասընթացից տեղափոխություն այլ բուհի նախապատրաստական դասընթաց չի թույլատրվում: Ուսուցումն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք ներառում են տվյալ մասնագիտության ընդունելության քննություններով նախատեսված առարկաները: Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունների վերահանձնում չի թույլատրվում՝ բացառությամբ հիվանդության պատճառով քննությանը չներկայանալու դեպքերի՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում:
Նախապատրաստական դասընթացի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ /վկայական/՝ համապատասխան ներդիրով: Քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները հրամանագրվում են առաջին կուրս: Նախապատրաստական դասընթացն ավարտելիս "անբավարար" գնահատականներ ստացած ուսանողներին տրվում է համապատասխան տեղեկանք:
Մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացի վկայականը կարող է հիմք հանդիսանալ ԱԲՀ-ում ուսումն առաջին կուրսում շարունակելու համար՝ ընդունելության համար սահմանված և նախապատրաստական դասընթացում ուսանած առարկաների համապատասխանության դեպքում: