2025 թվականի ապրիլի 16-ին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողների «IntelliMed» բժշկական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվեց և հաջողությամբ իրականացվեց «Վիրաբուժական կարի և կապի հմտությունների դասավանդում» թեմայով գործնական վարժանքները:
Համալսարանի դասախոսներ բ.գ.դ., պրոֆեսոր Արսեն Մինասյանի և բ.գ.թ Էդուարդ Ավագյանի հմուտ ղեկավարությամբ և հսկողությամբ համալսարանի բարձր կուրսի ուսանողները կատարեցին գործնական ուսումնական վարժանքներ:
Գործնական փորձը, որի ընթացքում աշխատանք տարվեց կենդանական հյուսվածքի վրա, կարևոր փորձառություն էր յուրաքանչյուր ապագա վիրաբույժի համար:
Ուսումնական վարժանքը նպաստեց ուսանողների մասնագիտական հմտությունների և ունակությունների կատարելագործմանը, ինչպես նաև ստեղծեց արդյունավետ կրթական, շփման և մասնագիտական զարգացման հարթակ, որտեղ ուսանողները կարողացան զարգացնել իրենց վիրաբուժական կարողությունները: