Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։
Նելսոն Մանդելա
Ավանդական բժշկության համալսարանը, կարևորելով ուսանողակենտրոն ուսուցումը, առաջնային է համարում նաև ուսանողական տարիները արդյունավետ և բազմաբովանդակ անցկացնելը, ուսանողների ժամանցը, նրանց ամենատարբեր կարիքների բացահայտման և խնդիրների լուծմանն ուղղված միջացառումները և այլն: Այս նպատակների իրականացմանն են միտված հատկապես ԱԲՀ-ի ուսանողական կառույցների՝ ԱԲՀ-ի Ուսանողական խորհրդի ու Ուսանողական գիտական ընկերության գործունեությունը:
Ավանդական բժշկության համալսարանի ուսանողական կառույցները երկուսն են՝ Ուսանողական խորհուրդն ու Ուսանողական գիտական ընկերությունը:
Ուսանողական խորհուրդը սովորողների ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է: Այն միտված է պաշտպանել ուսանողների իրավունքները, քննարկել նրանց հուզող հարցերն ու խնդիրները և դրանք ներկայացնել վերադասին:
ԱԲՀ ՈՒԽ-ի նպատակները և գործունեության հիմնական ուղղությունուններն են՝
Ուսանողական գիտական ընկերությունը միտված է ներգրավել ուսանողներին համալսարանում իրականացվող գիտական ու հետազոտական աշխատանքներում՝ ուղղորդելով նրանց դեպի գիտություն ու միաժամանակ խթանելով համալսարանի գիտականա ներուժի կայացմանը:
Ընկերության խնդիրներն ու գործունեության հիմնական ուղղություններն են.
ՈՒԳԸ-ի խորհրդի կազմի մեջ մտնում են՝
ա/ ՈՒԳԸ-ի նախագահը,
բ/ նախագահի տեղակալը,
գ/ քարտուղարը:
Այս երկու կառույցները համալսարանում գործող հիմնական ուսանողական կառույցներն են, որոնք ղեկավարվում են սովորողների կողմից և ապահովում են ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման գործընթացին:
Սիրելի՛ ուսանողներ,
ուսանողական կառույցների գործունեությանը առավել մանրամասն ծանոթանալու համար՝ խորհուրդ ենք տալիս ընթերցել ԱԲՀ ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի կանոնադրությունները:
http://utm.am/hy/post/charters-1