Առաջին հերթին գործի՛ր խելքով ու աչքերով, հետո միայն` զինված ձեռքերով:
Բուհի գիտաբժշկական ուսումնական կենտրոնը իրականացնում է բուժսպասարկման և գիտաուսումնական աշխատանքներ: Գիտաբժշկական ուսումնական կենտրոնում են տեղակայված «Ավանդական բժշկության» ամբիոնը և ստոմատոլոգիական կաբինետները, որոնք, բացի կրթական գործունեությունից, իրականացնում են հետևյալ ծառայությունները`
Գիտաբժշկական ուսումնական կենտրոնն իր գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով ինչպես ուսանողների, այնպես էլ հասարակության պահանջները` ընդլայնելով իր գործունեության շրջանակը:
ԳԲՈւԿ-ում բուժման պրակտիկայում կիրառվում է նաև ավանդական և ժամանակակից բժշկության ինտեգրումը, որն էլ ավելի արդյունավետ է դարձնում բուժումը:
Գիտաբժշկական ուսումնական կենտրոնի մատուցած ծառայություններից օգտվում են Երևանի, հանրապետության մարզերի բնակիչները, համալսարանի ուսանողները և արտասահմանյան քաղաքացիները: