Դիմորդների փաստաթղթերը
Վերջերս Ավանդական բժշկության և Եվրասիա միջազգային համալսարանների ուսանողների նախաձեռնությամբ կայացավ երկօրյա միջոցառում՝ «Նորարարությունը բժշկության մեջ 2025» թեմայով:
Համաժողովը մեկ հարկի տակ էր հյուրընկալել առողջապահության ոլորտի բժիշկների և ուսանողներին:
Միջոցառմանը հանդես եկան մի շարք բանախոսներ, փորձագետներ, տեղի ունեցան պանելային քննարկումներ: Համաժողովին առկա էին ինտերակտիվ տաղավարներ, 3D մոդելներ և հետազոտական պաստառներ: Մրցույթի նպատակով ցուցադրված էին բժշկական արվեստի և լուսանկարչության նմուշներ:
Միջոցառումներն անցան ջերմ մթնոլորտում, որտեղից ուսանողները հեռացան նոր գիտելիքներով ու դրական լիցքերով: