join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ստոմատոլոգիա

091101 Ստոմատոլոգիա

Համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը հիմնադրվել է՝ 1996թ. դեկան հ.գ.դ., պրոֆեսոր Կ. Վարդանյանի ղեկավարությամբ: Համալսարանը «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կադրեր է պատրաստում ՀՀ պետական նորմերի, ՈԱՇ-ի կրթական չափորոշիչներին և համալսարանի գիտխորհրդով հաստատված մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան: Համալսարանի «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը ՀՀ ԿԳ նախարարության կողմից հավատարմագրվել է 2001թ.: Շրջանավարտներին շնորհվում է պետական դիպլոմ:

Համալսարանն իր առանձնահատկությամբ տարբերվում է տարածաշրջանի բժշկական այլ բուհերից: Համալսարանի ուսումնական գործընթացը նպատակաուղղված է նոր որակի ստոմատոլոգների պատրաստմանը:

Համալսարանը պատրաստում է բժշկական կրթության, բժշկագիտության և առողջապահության ոլորտի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, բանիմաց, հիմնարար և համակարգված գիտելիքներով օժտված բժիշկ - ստոմատոլոգներ, ովքեր ուսումնառության ժամանակ ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները կիրառում են պրակտիկ գործունեության ընթացքում:

«Ստոմատոլոգիա» մասնագիտության ուսուցման տևողությունը 5 տարի է՝ առկա ուսուցմամբ:

Կրթական ծրագրի ծավալը կազմում է 300 կրեդիտ:

«Ստոմատոլոգիա» մասնագիտության ուսումնական պլանը ներառում է՝

- տեսական դասընթացների,

-կլինիկական դասընթացների կրթամասեր,

- կամընտրական առարկաներ և ուսումնական պրակտիկաներ:

Համալսարանի առանձնահատկությունից ելնելով՝ կլինիկական դասընթացների կրթամասում, ժամանակակից բժշկական առարկաներին զուգահեռ, ներառված են նաև գիտական հիմքների վրա դրված ավանդական բժշկության դասընթացներ՝ ասեղ-այրում թերապիա (ասեղնաբուժություն), բուսաբուժություն (ֆիտոթերապիա):

Ծրագիրն ավարտվում է պետական ամփոփիչ ավարտական ատեստավորումներով:

Ուսուցումը կազմակերպվում է համալսարանի թիվ 1 մասնաշենքում, համալսարանի գիտաբժշկական ուսումնական կենտրոնում, ինչպես նաև Երևան քաղաքի առաջնակարգ կլինիկաներում, որտեղ անցկացվում են նաև ուսումնաարտադրական պրակտիկաները:

« Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը կարող է զբաղվել՝

- բժշկական,

- կազմակերպչական-կառավարման,

- գիտահետազոտական գործունեությամբ:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտը կրթությունը կարող է շարունակել կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում:

Ֆակուլտետի շրջանավարտների մասը, որպես պրակտիկ բժիշկ, դասախոս, գիտաշխատող, առողջապահության կազմակերպիչ աշխատում են ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի առաջնակարգ կլինիկաներում: Շուրջ երկու տասնամյակ է, ինչ ստոմատոլոգիական ֆակուլտետը պատրաստում է որակյալ մասնագետներ: Շրջանավարտներից շատերն ունեն իրենց մասնավոր կլինիկաները:

Ստոմատոլոգիական ֆակուլտետում սովորում են նաև օտարերկրյա ուսանողներ:

Բժշկական կադրերի պատրաստման համար համալսարանն ապահովված է պրոֆեսորադասախոսական որակյալ կադրերով:

ԱԲՀ-ն ունի նյութատեխնիկական հարուստ բազա, որն ապահովում է ուսանողների առարկայական, լաբորատոր, գործնական, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանող օգտվում է համալսարանի գրադարանից, էլէկտրոնային գրադարանից:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ