Հոկտեմբերի 3-ին Ավանդական բժշկության համալսարանը գործընկեր «Ֆոլդինկ» լաբորատորիայի հետ համատեղ մասնակցեց EXPO-ցուցահանդեսին՝ «Ճարտարագիտության շաբաթ» գիտական միջոցառման շրջանակներում, կենսաբժշկական ինժեներիայի բաժնում:
ԱԲՀ-ի դասախոսներն ու ուսանողները ակտիվորեն ընդգրկված էին կենսաբժշկական գիտական աշխատանքներում՝ բիոտպագրության և հյուսվածքային ինժեներիայի հետազոտական նախագծերում:
Ուսանողների համար միջոցառումը գիտական համայնքի հետ կապեր հաստատելու լայն հնարավորություն էր, ինչպես նաև՝ իրենց կրթօջախը ևս մեկ անգամ պատվով ներկայացնելու առիթ: