Ավանդական բժշկության համալսարանի Ուսանողական Խորհուրդը ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմին է: Այն ապաքաղաքական, ապակուսակցական և ներհամալսարանական կազմակերպություն է: ԱԲՀ ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողների շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը:
ՈւԽ-ում գործում են հանձնաժողովներ, որոնց խնդիրն է կազմակերպել աշխատանքներ հետևյալ ոլորտներում՝
Մշակութային ոլորտի նպատակը ուսանողների բարոյահոգեբանական զարգացվածությունն է, որի համար պետք է ավելի հաճախ կազմակերպվեն միջոցառումներ:
Սպորտային ոլորտի անդամների պարտականությունն է ժամանակ առ ժամանակ կազմակերպել սպորտային մրցույթներ և միջոցառումներ:
Ժամանցային և հանգստի ոլորտի հիմնական նպատակն է ապահովել ուսանողների հետաքրքիր ժամանցը:
Առաջադիմության ոլորտի անդամները պետք է փորձեն մրցակցություն առաջացնել ուսանողության մեջ՝ ամեն կիսամյակ հռչակելով լավագույն ուսանող և ուսանողուհի:
Արտաքին կապերի և հարաբերությունների ոլորտի անդամները պետք է կապ հաստատեն այլ բուհերի հետ՝ կազմակերպելով հանդիպումներ:
ՈւԽ-ի հանձնաժողովներում ներգրավված են ինպես հայ, այնպես էլ օտարերկրյա ուսանողները: