join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Հրավիրված պրոֆեսոր

Հրավիրված պրոֆեսոր
Տատյանա Ստրեկալովա, MD, PhD

Ավանդական բժշկության համալսարան

Պրոֆեսոր Տատյանա Ստրեկալովան միջազգային ճանաչում ունեցող նյարդագիտության մասնագետ է, որի գիտական հետաքրքրությունները ներառում են նեյրոֆարմակոլոգիան և աֆեկտիվ ու նեյրոդեգեներատիվ խանգարումների (այդ թվում՝ դեպրեսիայի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման) մեխանիզմները։ Նա ներկայումս աշխատում է Օքսֆորդի համալսարանում և Neuroplast BV-ում, ինչպես նաև հանդիսանում է հրավիրված պրոֆեսոր Հայաստանում՝ Ավանդական բժշկության համալսարանում։

Նա ստացել է բժշկի և գիտությունների դոկտորի աստիճանները Սեչենովի Մոսկվայի բժշկական ակադեմիայում և աշխատել է եվրոպական առաջատար գիտական կենտրոններում, այդ թվում՝ Մաաստրիխտի համալսարանում և Մանհայմի Կենտրոնական հոգեկան առողջության ինստիտուտում։

Պրոֆեսոր Ստրեկալովայն ունի ավելի քան 140 գիտական հրապարակում, h-ինդեքս՝ 44, ակտիվորեն մասնակցել է միջազգային խոշոր գիտական ծրագրերի։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ