join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Հնդիկ շրջանավարտներից շատերը Հնդկաստանում հաջողությամբ հանձնեցին FMGE քննությունը

Ուրախ ենք, որ մեր հնդիկ շրջանավարտները մեկ կարևոր փուլ այս անգամ նույնպես հաղթահարեցին:

«Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանի / նախկինում՝ Ավանդական բժշկության համալսարան/ 2025-26 ուստարվա հնդիկ շրջանավարտներից շատերը վերջերս Հնդկաստանում հաջողությամբ հանձնեցին FMGE քննությունը և ստացան բժշկի գործունեությամբ զբաղվելու թույլտվություն:

Ցուցաբերած գիտելիքների բարձր  արդյունքների համար՝ համալսարանը ջերմորեն շնորհավորում է իր սիրելի՛ շրջանավարտներին և մաղթում մասնագիտական նորանոր վերելքներ:

Սիրելի  ուսանողներ, բժշկական ոլորտում ձեր յուրաքանչյուր հաջողությունը համալսարանին հպարտանալու առիթ է տալիս, ինչը նաև բուհի անցած  արգասաբեր ուղու, նրա գործունեության ու կրթության բարձր որակի արդյունքն է:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ