join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ավանդական բժշկության համալսարանում  ԱԲՀ գործընկեր «BIL Armenia»-ի կողմից անցկացվեց հերթական «MED TALKS» գիտաբժշկական  միջոցառումը

Վերջերս,  Ավանդական բժշկության համալսարանում  ԱԲՀ գործընկեր «BIL Armenia»-ի կողմից անցկացվեց հերթական «MED TALKS» գիտաբժշկական  միջոցառումը: Պաշտոնական համակազմակերպիչներ էին Ավանդական բժշկության համալսարանը և համալսարանի ՈՒսանողական Գիտական Ընկերությունը:

Միջոցառման խորագիրն էր՝ «Անհետաձգելի բժշկությունը տարբեր բժշկական մասնագիտություններում»:

Թեմատիկ խոսնակներն էին՝

ԱԲՀ ավագ դասախոս, դեղագետ Ռոզի Երեմյանը, թեմա` «Անհետաձգելի բժշկության ֆարմակոլոգիան»

 Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնի օնկովիրաբույժ, դոկտոր Տիգրան Բյուզանդյանը , թեմա՝ «Ուռուցքներով պայմանավորված արյունահոսության և շնչուղիների խցանման դեպքերի համակողմանի վարումը»:

Միջոցառման ընթացքում լսարանի համար կազմակերպվեցին նաև ինտերակտիվ վարժություններ:

Շնորհակալություն ենք հայտնում BIL Armenia-ին և հրավիրված խոսնակներին:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ