


Հոկտեմբերի 23-ին Ավանդական բժշկության համալսարանը և «Campus International» կազմակերպությունը ուսանողների համար կազմակերպել էին «Մերձեցման երեկո»: Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի աշխատակազմը, «Campus International»-ի աշխատակիցները, համալսարանի ուսանողությունն ու նրանց ծնողները և հյուրեր:
Համալսարանի ղեկավարության անունից ներկաներին ողջունեց դեկան Անահիտ Կարապետյանը: Իր խոսքում կարևորելով ուսանողների համար նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ դեկանը նշեց , որ դրանք նպաստում են հայ և շուրջ 16 երկրներից համալսարանում սովորող օտարազգի ուսանողների համախմբմանը, բարեկամական, ընկերական հարաբերությունների խորացմանը և ձևավորում են միջմշակութային ակտիվ կապեր:
Միջոցառման ժամանակ 2024-25 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանողներին տրվեցին հուշանվերներ և վկայականներ:
Երեկույթի ընթացքում տարբեր ազգերի ուսանողներ ներկայացրեցին իրենց ազգային պարը, երգն ու երաժշտությունը: