


Վերջերս, Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ «ԱԲՀ Բաց Գիտության» հերթական 6-րդ միջոցառումը:
Հրավիրված խոսնակն էր՝ ՀՀ ԳԱԱ Ակադեմիայի Երիտասարդ գիտնականների ասոցիացիայի նախագահ, Հ.Աճառյանի անվան ինստիտուտի Նեյրոլինգվիստիկայի լաբորատորիայի ղեկավար, լ.գ.թ. Սիրանուշ Հովհաննիսյանը, ով բաց դասախոսությամբ հանդես եկավ նեյրոլինգվիստիկայի թեմայով՝ քննարկելով հոգեկան առողջության և լեզվամտածողության միջև կապը:
Խոսնակն անդրադարձավ նաև, թե ինչպե՞ս է հնարավոր, ուսումնասիրելով լեզվամտածողությունը, կապ գտնել մեր հոգեկան աշխարհի և առողջ մտածողության միջև, և թե ինչպե՞ս է լեզվամտածողությունը փոփոխվում կամ աղճատվում տարբեր խանգարումների դեպքում։
Լսարանի համար անցկացվեց նաև պրակտիկ ինտերակտիվ վարժություն՝ քննարկման նյութն ավելի պատկերավոր դարձնելու նպատակաով:
Համալսարանի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում խոսնակին՝ իր ինֆորմատիվ և հագեցած դասախոսության համար:
Տեսաձայնագրությունը շուտով հասանելի կլինի ԱԲՀ Գիտական մասի պաշտոնական Յութուբյան ալիքում (https://www.youtube.com/@utmascience):
Հիշեցնենք, որ «ԱԲՀ Բաց Գիտություն» նախագիծն Ավանդական Բժշկության Համալսարանի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որտեղ կազմակերպվում են հրավիրված առաջատար մասնագետների կողմից ներկայացվող բաց դասախոսություններ: Նախագիծը նպատակ ունի ամրապնդել կապերը բժշկական և գիտական համայնքի ներսում: