ԱԲՀ ուսանողների համար կազմակերպվել էր «Մերձեցման երեկո»
Նոյեմբերի 12-ին Ավանդական բժշկության համալսարանը, Հնդիկ ուսանողների բարեկեցության ասոցիացիան և «Campus International» կազմակերպությունը ուսանողների համար կազմակերպել էին «Մերձեցման երեկո»:
Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, «Campus International»-ի աշխատակիցները, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Ադիթյա Կումար Պանդեյը, դեսպանատան այլ հարգարժան ներկայացուցիչներ, ICC Armenia-ի և CTCN-ի գործադիր խորհրդի անդամ Հայկ Մարգարյանը, Ավան մշակութային կենտրոնի ներկայացուցիչներ և այլոք:
Համալսարանի ղեկավարության անունից ներկաներին ողջունեցին ԱԲՀ Որակի ապահովման և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ա. Գյոզալյանը և դեկան Ա. Կարապետյանը: Նրանք կարևորեցին ուսանողների համար բազմաբովանդակ միջոցառումների կազմակերպումը, որոնք նպաստում են հայ և տարբեր ազգությունների ուսանողների համախմբմանը, բարեկամական, ընկերական հարաբերությունների խորացմանը և ձևավորում են միջմշակութային ակտիվ կապեր:
Միջոցառման ընթացքում որոշ ուսանողներին տրվեցին սերտիֆիկատներ Համաշխարհային առողջապահության կազմակերպության «Model United Nation» հանդիպում-քննարկմանը ակտիվ մասնակցության համար:
Երեկույթի ընթացքում տարբեր ազգերի ուսանողներ ներկայացրեցին իրենց ազգային պարը, երգն ու երաժշտությունը: