join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Տեղի ունեցավ ԱԲՀ շրջանավարտների երդման և դիպլոմների հանձնման արարողությունը

Վերջերս տեղի ունեցավ ԱԲՀ «Բուժական» և «Ստոմատոլոգիական» ֆակուլտետների՝ 2023-2024 ուս. տարվա շրջանավարտների երդման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման սկզբում շրջանավարտներին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ուղղեցին ԱԲՀ դեկան Անահիտ Կարապետյանը, ԱԲՀ Արտաքին կապերի բաժնի վարիչ Անի Սարգսյանը, դասախոս-կուրսղեկներ Նինա Խլղաթյանը, Նաիրա Հունանյանը: Իրենց շնորհակալական խոսքով ելույթ ունեցան նաև ավարտական կուրսերի ավագները: Միջոցառմանը ներկա էին ԱԲՀ աշխատակիցներ, տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ, ուսանողների ծնողներ, հարազատներ: Միջոցառման ընթացքում ներկաները վայելեցին ինչպես հայկական, այնպես էլ տարբեր ազգային համերգային մի շարք կատարումներ: Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք բուհն ավարտելու և կյանքի նոր ու պատասխանատու փուլ մուտք գործելու կապակցությամբ։ Մաղթում ենք, որ ձեր մասնագիտական ուղին լինի արդյունավետ և արգասաբեր:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ