Ավանդական բժշկության համալսարանն այս ուսումնական տարում ևս իր շրջանավարտներով հպարտանալու բազմաթիվ առիթներ ունի:
Այսօր ևս հպարտանալու առիթ ունենք. վերջերս 2023-24 ուստարվա հնդիկ շրջանավարտներից շատերը Հնդկաստանում հաջողությամբ հանձնեցին FMGE քննությունը և ստացան բժշկի գործունեությամբ զբաղվելու թույլտվություն:
Ցուցաբերած գիտելիքների բարձր արդյունքների համար՝ Ավանդական բժշկության համալսարանը ջերմորեն շնորհավորում է իր սիրելի՛ շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր վերելքներ:
Սիրելի՛ ուսանողներ, բժշկական ոլորտում ձեր յուրաքանչյուր հաջողությունը համալսարանին ոգևորվելու, հպարտանալու առիթ է տալիս, ինչը նաև բուհի անցած արգասաբեր ուղու, նրա գործունեության ու կրթության բարձր որակի արդյունքն է: