2025թ․ փետրվարի 25-ին Ավանդական բժշկության համալսարանի և Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Համագործակցության նպատակն է հնարավորություն ընձեռել քոլեջը «լավ» և «գերազանց» գնահատականներով ավարտած շրջանավարտներին կրթությունը շարունակելու Ավանդական բժշկության համալսարանի «Ստոմատոլոգիա» և «Բուժական գործ» ֆակուլտետների 2-րդ կուրսում։ Երկու ուսումնական հաստատություններն այսուհետ կիրականացնեն լայնածավալ համագործակցություն՝ ուսումնամեթոդական, մասնագետների վերապատրաստման, առաջավոր փորձի փոխանակման, վերլուծության, բենչմարկինգի, նորարար ծրագրերի ներդրման, գիտական համաժողովների, սեմինարների և այլ համատեղ ծրագրերի իրականացման ոլորտներում։ Համալսարանի հիմնադիր, ռեկտոր Ն. Սարիբեկյանը և Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի հիմնադիրների խորհրդի նախագահ Վ.Բաբայանը, կարևորելով նման համագործակցությունը, հույս հայտնեցին, որ դա հիմք կդնի համատեղ աշխատանքի, որն անկասկած կտա իր դրական արդյունքները։