2025թ. փետրվարի 18-ին տեղի ունեցավ ԱԲՀ Բաց Գիտություն նախագծի հանդիպումը: Հրավիրված հյուրն էր «FiveBrane» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, քվանտային ֆիզիկոս, գիտությունների թեկնածու Աննա Շահինյանը: Վերջինս մասնագիտացած է բժշկական պատկերավորման վերլուծության մեջ՝ արհեստական բանականության կիրառմամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու արհեստական բանականության աշխատանքի հիմնական սկզբունքներին և դրա բազմազան կիրառություններին բժշկության և բժշկագիտության ոլորտներում: Ժամանակին համաքայլ առաջ շարժվելու և ապագայի պահանջներին համապատասխանող առողջապահական համակարգ զարգացնելու գործում կարևոր է ապահովել նորագույն տեխնոլոգիաների ընդգրկումը բժկության և բժշկական կրթության մեջ: