Վերջերս, Բելառուսի Հանրապետության Գրոդնո քաղաքում կայացավ գիտապրակտիկ միջազգային գիտաժողով՝ «Թթվածին և ազատ ռադիկալներ» խորագրով:
Գիատժողովին մասնակցեց նաև ԱԲՀ «Բուժական ֆակուլտետի» 5-րդ կուրսի ուսանող, ԱԲՀ ՈւԳԸ նախագահ Զիյադ Ջ․ Թարիքը և հանդես եկավ գիտական զեկույցով՝ ներկայացնելով “The Possible Role of Inflammation and Oxidative Stress in Development of Premenstrual Syndrome Symptoms: a Review” /«Բորբոքման և օքսիդատիվ սթրեսի հավանական դերը նախադաշտանային համախտանիշի զարգացման մեջ․ վերլուծական աշխատություն» վերնագրով հոդվածը։
Գիտական աշխատանքի շրջանակներում ներկայացվել է նախադաշտանային համախտանիշի, օքսիդատիվ սթրեսի և բորբոքման միջև հնարավոր փոխկապակցվածությունը, ինչպես նաև փորձ է արվել հատման կետեր գտնել ժամանակակից գիտական գրականությունում առկա բազմազան հակասական տվյալների միջև։
Աշխատանքն իրականացվել է ԱԲՀ Գիտական մասի վերահսկման և աջակցության ներքո։