join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

«Մերձեցման երեկո» ԱԲՀ-ում

Օրերս, Ավանդական բժշկության համալսարանի ուսանողների շրջանում կազմակերպվեց  «Մերձեցման երեկո»:  Երեկույթին մասնակցում էին համալսարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, «Քամփս ինտերնեյշնլ» կենտրոնի և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչները, ինչպես նաև համալսարանի տարբեր ազգությունների   ուսանողներ:  

Բացման հանդիսավոր արարողությանը Ավանդական բժշկության համալսարանի դեկան Անահիտ Կարապետյանը համալսարանի ղեկավարության անունից ողջունելով ներկաներին և մաղթելով բարձր տրամադրություն՝ իր շնորհակալությունը հայտնեց համալսարանի Ուսխորհրդին,  «Քամփս ինտերնեյշնլ» կենտրոնի տնօրեն Աշոկ Կարուվարաթոդիին  և աշխատակցուհի Արմինե Նալբանդյանին  միջոցառման նախաձեռնման, կազմակերպման և աջակցման համար:

Կարևորելով ուսանողական տարիներին անցկացվող տարաբնույթ միջոցառումների դերը՝ դեկանն  ասաց, որ ԱԲՀ-ն  մեր հանրապետության ամենաինտերնացիոնալ բուհերից մեկն է, որտեղ սովորում են շուրջ 15 երկրներից ժամանած ուսանողներ: Այդ տեսակետից մշակութային, սպորտային և այլ բնույթի միջացառումները նպաստում են տարբեր ազգության ուսանողների համախմբմանը, բարեկամական և ընկերական հարաբերությունների խորացմանը:  

Երեկույթի ընթացքում տարբեր ազգերի ուսանողներ ներկայացրեցին իրենց ազգային պարը, երգն ու երաժշտությունը:

Հանդիսությունը կրկնակի արժևորվեց նաև մեկ այլ գեղեցիկ արարողակարգով.  համալսարանի բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 5 ուսանողներ 2017-18 ուս.տարում ցուցաբերած բարձր առաջադիմության համար   արժանացան «Լավագույն ուսանող» մրցանակի / Հայկ Կուլիջանյան, Ֆատեմեհ Դուստդարարաբի, Շեբա Մարի Ռոյմոն, Շադ Շվան Աբդալլա Աբդալլա, Ադվաիթհ Ուտտուվալլի Շաջի /: ԱԲՀ-ի ռեկտոր Ն. Սարիբեկյանը շնորհավորելով  մրցանակակիրներին՝  մաղթեց  նորանոր հաջողություններ ուսման մեջ և հանձնեց մրցանակները: 
 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ