join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Կայացավ «Բնագիտական առարկաների» ամբիոնի վարիչ, կ.գ.թ. Հայարփի Ջավրուշյանի «Կենսաքիմիայի լաբորատոր ձեռնարկի» շնորհանդեսը

       ԱԲՀ 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կայացավ «Բնագիտական առարկաների» ամբիոնի վարիչ, կ.գ.թ. Հայարփի Ջավրուշյանի «Կենսաքիմիայի լաբորատոր ձեռնարկի» շնորհանդեսը: Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է  ԱԲՀ Բուժական և Ստոմատոլոգիական ֆակուլտետների օտարալեզու ուսանողների գործնական և լաբորատոր պարապմունքների իրականացման համար: Այն ներառում է լաբորատոր անվտանգության տեխնիկայի առաջնային կանոններ, արդի սարքավորումների կիրառման հիմնական սկզբունքներ, կենսամոլեկուլների որակական և քանակական վերլուծություն իրականացնելու մեթոդական ցուցումներ և համացանցի տարբեր գիտական հարթակներից օգտվելու հմտություններ: Ձեռնարկում ընդգրկված են նաև գիտելիքների ստուգման և ամփոփման թեստային աշխատանքներ և հարցեր քննարկման համար, որոնք կօգնեն ուսանողին ընթացիկ և ամփոփիչ քննություններին պատրաստվելուն:

      Գիրքը կարող է օգտակար լինել բժշկական այլ բուհերի ուսանողների, ինչպես նաև բնագիտական ոլորտի ուսանողների, ասպիրանտների, գիտաշխատողների և դասախոսների համար:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ