join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ Գիտական մասի վարիչ, բժիշկ Վահան Սուրենի Գրիգորյանը մասնակցել է «Երիտասարդ գյուտարարների և նորարարների» միջազգային ֆորումին

Վերջերս, ԱԲՀ Գիտական մասի վարիչ, բժիշկ Վահան Սուրենի Գրիգորյանը մասնակցեց «Երիտասարդ գյուտարարների և նորարարների» միջազգային ֆորումին (IPforum International), որը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Վելիկի Նովգորոդ քաղաքում։

Վ․Ս․Գրիգորյանը, որպես Հայաստանի Հանրապետության գիտական համայնքի ներկայացուցիչ, ներկայացրեց իր և գործընկերների կողմից իրականացվող գիտահետազոտական նախագծերը, մասնավորապես՝ եռաչափ բիոտպագրության և հյուսվածքային ինժեներիայի ոլորտում։

Այս տեխնոլոգիաները գիտնականներին լաբորատոր պայմաններում հնարավորություն են տալիս ստանալ կենդանի և կենսունակ հյուսվածքներ, որոնք փորձարարական նպատակներով կարող են օգտագործվել բժշկական և կենսաբանական գիտություններում, ինչպես նաև բուժական նոր մեթոդների մշակման համար։

Ֆորումի ընթացքում բժիշկ Վ․Գրիգորյանը մասնակցեց նաև EXPO ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց հետազոտական խմբի կողմից մշակված պրոդուկտները, հանդես եկավ զեկույցով, ինչպես նաև հարցազրույց տվեց «Россия 1» ռուսական պետական հեռուստաընկերությանը: Մասնակցության շնորհիվ ձեռք բերված փորձը և հաստատված կապերը կօգտագործվեն Համալսարանի գիտական ներուժը բարձրացնելու նպատակով։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ