2018թ. Մարտի 6-ին գերմանացի մասնագետ պրոֆեսոր Ալաա էլ Դին Էլշարքավինը հանդես եկավ «Գլխացավի վիրաբուժական բուժում» թեմայով դասախոսությամբ:
Պրոֆեսոր Էլշարքավին ներկայումս աշխատում է որպես ողնաշարի վիրաբուժության խորհրդատու Գերմանիայի Լինգեն քաղաքում գտնվող Բոնիֆացիուս հիվանդանոցում: Նա նաև տվյալ հիվանդանոցում գտնվող ողնաշարի հետազոտական կենտրոնի համանախագահն է:
Դոկտոր Էլշարքավիի բժշկագիտական հետաքրքրությունների շրջանակներում են վիրահատական եղանակով էպիլեպսիայի բուժումը և ողնաշարի էնդոսկոպիան: Նա նաև Լինգենում (Գերմանիա) ողնաշարի վիրահատության մի քանի շարունակական կլինիկական հետազոտությունների ղեկավարն է: Դոկտոր Էլշարկավին ավարտել է Գերմանիայի Հաննովերի բժշկական համալսարանի բժշկական մագիստրոսական ծրագիրը և ստացել բժկության դոկտորի աստիճան: Նա «Լիլի» մրցանակի դափնեկիր է՝ կյանքի որակ հետազոտության համար: