2020 թվականի դեկտեմբերի 8-ին կայացավ Ավանդական բժշկության համալսարանի Ուսանողական գիտական ընկերության առցանց գիտաժողովը, որտեղ ավանդական և ժամանակակից բժշկությանն առնչվող տարբեր թեմաներով ելույթ ունեցան համալսարանի Բուժական ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողները։
Գիտաժողովը կազմակերպել էին համալսարանի «Վիրաբուժական առարկաների» ու «Է. Մինասյանի անվան ավանդական բժշկության» ամբիոնները:
Թեմաների գիտական ղեկավարներն էին ԱԲՀ Գիտական մասի վարիչ, Կ.Գ.Թ. Ռոման Հովսեփյանը և «Վիրաբուժական առարկաների ամբիոնի» վարիչ, Բ.Գ.Դ. Ռաֆայել Մանվելյանը:
Ուսանողական գիտական ընկերության գիտաժողովի ծրագիրն էր՝
1. «Դիվերտիկուլիտի բուժումը»,
զեկուցող՝ Մուհամեդ Աբդուլլահ Հասան (Բուժական գործ, 5-րդ կուրս),
2. «Արթերիոսկլերոզիզ»,
զեկուցող՝ Շադ Շվան (Բուժական գործ, 5-րդ կուրս),
3. «Ախալազիա»
զեկուցող՝ Արամ Սիյամնդ (Բուժական գործ, 5-րդ կուրս),
4. Hutchinson-Gilford Progeria»,
զեկուցող՝ Թրուշ Կապադիա (Բուժական գործ, 4-րդ կուրս),
5. «Goitre» (ընդլայնված վահանաձև գեղձ),
զեկուցող՝ Զիյադ Տարիք Ջամալ (Բուժական գործ, 4-րդ կուրս),
6. «Մեծ զարկերակների տեղափոխում»,
զեկուցողներ՝ Շեբա Մերի Ռոյմոն, Սոուջանյա Մունիկա Ռաչարլա (Բուժական գործ, 4-րդ կուրս)
7. «Մուլեթիի (շիրիմբյան) բուժական օգտագործումը»
զեկուցող՝ Սանա Շարաֆուդին (Բուժական գործ, 5-րդ կուրս),
8. «Թամարինդ բույսի բուժական օգտագործումը»
զեկուցող՝ Շայմա Բաքըր (Բուժական գործ, 5-րդ կուրս),
9. «Թթով ավանդական բուժում Քրդստանում»,
զեկուցող՝ Աֆրոդիտ Քամիլ, (Բուժական գործ, 5-րդ կուրս):