join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

«Ինտեգրատիվ մոտեցում առողջությանը». սա էր մարտի 15-ին Ավանդական բժշկական համալսարանում կայացած «TEDxUTMA» միջոցառման կարգախոսը

«Ինտեգրատիվ մոտեցում առողջությանը». սա էր մարտի 15-ին Ավանդական բժշկական համալսարանում կայացած «TEDxUTMA» միջոցառման կարգախոսը: Այն սպառիչ կերպով ընդգրկեց առողջությանն առնչվող ամենատարբեր ասպեկտներ՝ սկսած հոգեբանությունից և թունաբանությունից մինչև հյուսվածքային ինժեներիա և օրթոպեդիա, գիտությունից և բժշկական կրթությունից մինչև կլինիկական գործունեություն: Միջոցառմանը հրավիրված խոսնակներն էին՝ ՀՀ ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ն. Այվազյանը, կլինիկական հոգեբան, դասախոս, դոկտոր Մ. Նաղդալյանը, Ջ. Վաշինգտոնի անվան Համալսարանի ադյունկտ-ասիստենտ, պրոֆեսոր Զ. Կարաբեկյանը և ԱԱԻ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, Գյումրու Օրթոպեդիկ դպրոցի հիմնադիր դոկտոր Ն. Զաքարյանը: Ըստ ձևաչափի՝ միջոցառումը կոչված էր կիսվելու «գաղափարներով, որոնք արժե տարածել». այդ համատեքստում այն հնարավորություն տվեց ԱԲՀ ուսանողությանը և մասնագետներին, ինչպես նաև հրավիրված հյուրերին, ձեռք բերել նոր գիտելիքներ, հաստատել նոր կապեր և փոխանակվել նորարարական գաղափարներով: TEDxUTMA միջոցառումը կազմակերպվել էր ըստ TEDx միջոցառման պաշտոնական լիցենզիայի (տրված դեկտեմբերի 4-ին, վավեր 1 տարի ժամկետով, միջոցառման տիպ՝ համալսարանական, լիցենզավորված անձ՝ Վ.Գրիգորյան):

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ