join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանի այցը Ավանդական բժշկության համալսարան

ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Յոգեշվար Սանգվանը պաշտոնական այցով հյուրընկալվեց Ավանդական բժշկության համալսարանում: Սա նրա առաջին այցն էր համալսարան, համալսարանի համար՝ երկրորդ դեսպանի այցը: Դեկան Անահիտ Կարապետյանը ողջունեց դեսպանին ու հյուրերին, ընդգծեց, որ մեծապես կարևորում է հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները ՝ հիշեցնելով, որ դրանց ակունքները սկիզբ են առել դեռևս վաղ անցյալում:

«Հայ-հնդկական հարաբերությունները միտված են է՛լ ավելի ընդլայնվելու և զարգանալու, ինչպես այլ, այնպես էլ՝ հատկապես կրթության և գիտության բնագավառում»,- իր խոսքում նշել է համալսարանի դեկան Անահիտ Կարապետյանը՝ փաստելով, որ այդ բարեկամական հարաբերություններում Ավանդական բժշկության համալսարանն ևս իր համեստ ներդրումն ունի: Անդրադառնալով բուհի ստեղծման ակունքներին ու սկզբունքներին՝ դեկանը կարևորեց հատկապե՛ս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր որակի, գիտակ և հմուտ բժիշկների պատրաստումը:
Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ՝ ընդգծելով հրավերի կարևորությունը: Նրա խոսքերով, հնդիկ ուսանողները բուհում իրենց լավ են զգում. «Ես չգիտեմ մի այնպիսի հնդիկի, ով իրեն Հայաստանում երջանիկ չի զգում»,- խոստովանեց դեսպանը»:

Ուսանողների փոխանցմամբ էլ, բուհն իրենց համար հարազատ տանիք է, որտեղ յուրաքանչյուր ոք զգում է հուսալի և պաշտպանված, իսկ գիտելիքներ ստանալու առումով՝ այն գերազանցում է սպասելիքները:

Հանդիպման ավարտին դեսպանը, համալսարանի անձնակազմն ու ուսանողությունը մեծ ոգևորությամբ ունկնդրեցին ուսանողների պատրաստած հնդկական մշակույթն արտացոլող կատարումերը:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ