Փետրվարի 19-ին Ավանդական բժշկության համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյանը նվիրված միջոցառում: Միջոցառման սկզբում ներկաներն ունկնդրեցին Թումանյանի ստեղծագործություններից, այնուհետև ուսանողներին ներկայացվեց օրվա խորհուրդն ու նպատակը: Միջոցառման շրջանակում տարվա լավագույն ընթերցող-ուսանողները պարգևատրվեցին մասնագիտական գրքերով: Օրը հիշարժան էր նաև նրանով, որ ո՛չ միայն գրադարանը գրքեր նվիրեց, այլ նաև նվերներ ստացավ: Գրադարանին իրենց հեղինակած գրքերը նվիրաբերեցին «Բնագիտական առարկաների» ամբիոնի դասախոս Նելլի Ղուկասյանը և ԱԲՀ ՈԱ և կրթության բարեփոխումների գծով պրոռեկտոր, բ.գ.թ. Արայիկ Գյոզալյանը:
Նշենք, որ վերջին շրջանում համալսարանի գրադարանը համապատասխանեցվել է ժամանակակից գադարանային պահանջներին, ուսանողներին հնարավորություն է ընձեռվել օգտվել միջազգային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսների լայն տեսականուց: