join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

«Սիրում եմ քեզ, հայոց լեզու»

Սույն թվականի մայիսի 24-ին   Ավանդական բժշկության համալսարանում յուրահատուկ եռուզեռ էր: Ուսանողներից շատերը համալսարան էին եկել իրենց ազգային վառ տարազներով: Ի՞նչ էր պատահել: Բանն այն էր, որ նրանք պատրաստվել էին համալսարանի ավանդական տարեվերջյան միջոցառմանը, որի կարգախոսն էր՝ «Սիրում եմ քեզ, հայոց լեզու»: Միջոցառումը սկսվեց Հովհ. Շրիազի «Հայոց լեզու» բանաստեղծության՝ հնդիկ ուսանողուհու ասմունքով: Այնուհետև մեկը մյուսի ետևից գեղեցիկ հայերենով ներկաներին հաճելորեն զարմացրին  համալսարանում սովորող տարբեր ազգերի ուսանողները: Դահլիճում թևածում էր  հայոց լեզուն: Թնդում էր հայկական հայրենասիրական «Գետաշեն» երգը: Սևակի, Շիրազի, Տերյանի, Թումանյանի, Չարենցի իմաստալից տողերը շոյում էին ունկնդրի ականջը: Ուսանողները խանդավառված էին ու ոգևորված: Միջոցառումը համեմվեց նաև տարբեր  ազգերի երգ ու պարով՝  մեծ բավականություն պատճառելով ներկաներին: Յուրահատուկ ձևով խնկարկվեցին հայազգի մեծ երախտավորներ Կոմիտասի, Թումանյանի ծննդյան 150-ամյակները: Ընդհանուր առմամբ մեր համալսարանը նմանվում է մի ջերմ, բազմազգ ընտանիքի, որի բոլոր անդամները սիրում ու հարգում են իրար և  արժևորում միմյանց մշակույթը: Իրենց ոգևորված կատարումներով նրանք փաստեցին մի բան՝ սիրում են Հայաստանը և հայ ժողովրդին: Վստահ ենք, որ ապագայում նրանք կդառնան Հայաստանի յուրօրնակ դեսպանները իրենց երկրներում՝ ըստ արժանվույն ներկայացնելով մեր ազգային մշակույթը:

 Միջոցառումը կազմակերպել էր համալսարանի  «Հումանիտար առարկաների» ամբիոնը՝ ի դեմս վաստակաշատ,  փորձառու դասախոս Ամալյա Գրիգորյանի և Տաթև Խաչատրյանի:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ