join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ «Բուժական գործ» ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Աշիշ Գանեշ Բհոյրն Ուռուցքաբանության Եվրոպական Միության (ESMO) հրավերով  առցանց մասնակցեց Փարիզում կայացած ESMO կոնգրեսին

Սեպտեմբերի 9-13-ը ԱԲՀ «Բուժական գործ» ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Աշիշ Գանեշ Բհոյրն Ուռուցքաբանության Եվրոպական Միության (ESMO) հրավերով  առցանց մասնակցեց Փարիզում կայացած ESMO կոնգրեսին՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ։

«Կոնգրեսին մասնակցելը անչափ հետաքրքիր էր ինձ համար․ ես հնարավորություն ունեցա ծանոթանալ ուռուցքաբանության ոլորտի նորագույն մեթոդներին և մոտեցումներին, նորարարական դեղորայքային բուժման սկզբունքներին, ինչպես նաև Եվրոպայի առաջատար ուռուցքաբան-մասնագետների հետ մասնակցել քննարկումների», - նշեց ԱԲՀ ուսանողը։

 Ավանդական բժշկության համալսարանում ուսանելու առաջին իսկ տարվանից սկսած Աշիշն ակտիվորեն մասնակցել  է օնկոլոգիայի ոլորտի գիտական մի շարք նախագծերի՝ ինչպես ԱԲՀ-ում, այնպես էլ  Հնդկաստանի Ուռուցքաբանական կենտրոնում։ Հաջողությամբ իրականացրել է մի քանի ուսանողական գիտական աշխատանքներ։

Աշիշ Գանեշի փոխանցմամբ,  ինքը որոշել է ապագայում մասնագիտանալ հենց այս ոլորտում՝ մասնավորապես «Օնկոգինեկոլոգիա», «Քաղցկեղ և հղիություն»:

Կոնգրեսին մասնակցությունը կարևոր քայլ է ապագա բժշկի հետագա մասնագիտական կարիերայի համար:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ