join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ հերթական ուսանողական գիտաժողովը

2023 թվականի մայիսի 25-ին Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով՝ «Ինտեգրատիվ բժշկությունը՝ ապացուցողական բժշկության համատեքստում» թեմայով: Գիտաժողովը կազմակերպել էին ԱԲՀ Գիտական մասն ու ԱԲՀ ՈՒԳԸ-ն:

Այն ուներ հետևյալ ուղղվածությունները՝

1. Բիոինժեներիա և   ռեգեներատիվ բժշկություն,

2. Առողջ ապրելակերպ:

ԱԲՀ ուսանողները ներկայացրեցին իրենց գիտական զեկույցները, որոնք համապարփակ պատկերացում տվեցին հյուսվածքների ինժեներիայի, սպորտային բժշկության, վնասակար սովորությունների, զննման եղանակների և շատ այլ թեմաների վերաբերյալ:

Գիտաժողովի ընթացքում անցկացվեց նաև  ուսանողական գիտական բանավեճ՝  «Գիրությունն ավելի շատ ռիսկի գործոն է, քան՝ հիվանդություն» թեմայով:  Ուսանողական գիտական բանավեճն ամբողջությամբ համակարգել էր ԱԲՀ-ի Ուսանողական գիտական ընկերությունը: Բանավեճում ուսանողների կողմ և դեմ տեսակետները մանրակրկիտ քննարկեց և գնահատեց  ԱԲՀ-ի դասախոսական կազմից ընտրված  ժյուրին:

Գիտաժողովի նյութերը ներկայումս պատրաստվում են հրապարակման:  

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ