join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Հայտարարություն

Հարգելի՛ դասախոսներ, ուսանողներ,

Բեռլինի հանրահասանելիության 16-րդ գիտաժողովի շրջանակներում նոյեմբերի 16-ին  տեղի կունենա վեբինար՝ հանրահասանելի շտեմարաններում հոդվածներ հրատարակելիս հեղինակների իրավունքների մասին։ 

Թեմա-  Երաշխավորելով հեղինակների իրավունքների պաշտպանությունը հանրահասանելի շտեմարաններում հրատարակվելիս։

Նկարագրություն- Հազվադեպ չէ, որ հեղինակներին մոլորեցնում են «Հրապարակման արտոնագիր» կնքելիս՝ ստիպելով, որ հեղինակը ակամա տրամադրի բացառիկ հեղինակային իրավունքներ հրատարակիչներին, ինչը հակասում է բաց հասանելիությամբ հրատարակման հիմնական գաղափարին և այդ սկզբունքներին աջակցող արտոնագրերին:

Վեբինարի ընթացքում կխոսեն ներկայիս համաձայնագրերի հետ կապված խնդիրների մասին և կօգնեն հասկանալ, թե ինչպես կարելի է կանխել հրատարակիչների կողմից չարաշահումները՝ օգնելով հեղինակներին պահպանել բոլորը իրավունքները՝ որոշելու, թե ինչպես են իրենց աշխատանքները տարածվում և օգտագործվում:

 

Օրը և ժամը- 16 նոյեմբերի, 2023, Երևանի ժամանակով ժամը 20։00։

Աշխատանքային լեզու- անգլերեն

Բանախոսներ - Արջան Շալկեն (Նիդեռլանդներ) և Ռիչ Շնեյդեր (ԱՄՆ)

Գրանցվել այստեղ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ