join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ավանդական բժշկության համալսարանում անցկացվեց ներբուհական շախմատի մրցաշար 2023

ԱԲՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Երևանի Ավանի շախմատի մարզադպրոցի աջակցությամբ ս/թ հոկտեմբերի 14-ին Ավանդական բժշկության համալսարանում անցկացվեց ներբուհական շախմատի մրցաշար, որին մասնակցում էին համալսարանի հայ և օտարազգի թվով 24 ուսանողներ:

Մրցաշարն ընթացավ հետաքրքիր և լարված պայքարում, որի արդյունքում համալսարանի լավագույն շախմատիստներ ճանաչվեցին՝

✅ 1-ին տեղ՝ Էրֆան Աղային /Ստոմատոլոգիական ֆակուլտետ, 4-րդ կուրս/,

✅ 2-րդ տեղ՝ Կաբիլան Մանիվել /Բուժական ֆակուլտետ, 2-րդ կուրս/,

✅ 3-րդ տեղ՝ Յազեն Բիլալ Աբբասս Ալխաթիբ /Ստոմատոլոգիական ֆակուլտետ, 3-րդ կուրս/:

Շախմատի մրցաշարում 3 լավագույն տեղերը զբաղեցրած ուսանողներին մեդալներ, պատվոգրեր և նվերներ հանձնեց Ավանի շախմատի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, շախմատի ՖԻԴԵ-ի սպորտի վարպետ Դավիթ Հունանյանը:

Դավիթ Հունանյանը շնորհավորեց հաղթողներին՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ՝ առաջիկայում կայանալիք միջբուհական մրցաշարերին:

Մրցաշարն անցկացվեց միջազգային չափորոշիչներին համապատասխան. մրցակիցներն ընտրվում էին համակարգչային հատուկ ծրագրով (www.chess-results.com), որին աշխարհի տարբեր անկյուններից կարող էին հետևել ուսանողների ծնողներն ու հարազատները:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ