Այսօր՝ ապրիլի 25-ին, տեղի ունեցավ ԱԲՀ գիտական մասի վարիչ, բժիշկ Վահան Գրիգորյանի դասախոսությունը:
Թեմա՝ «Հյուսվածքային ինժեներիա և եռաչափ բիոտպագրություն»:
Հյուսվածքային ինժեներիան նորարարական գիտություն է, որի նպատակն է լաբորատոր պայմաններում ստանալ կենսունակ հյուսվածքներ՝ օգտագործելով կենդանի բջիջներ, արտաբջջային մատրիքսի փոխարինիչներ՝ սքաֆոլդներ և կենսաբանորեն ակտիվ նյութեր:
Բիոտպագրությունը հյուսվածքային ինժեներիայի ամենաառաջադեմ ճյուղերից մեկն է, որի դեպքում հյուսվածքների շերտ-առ-շերտ ստացման նպատակով օգտագործվում են հատուկ եռաչափ տպիչներ՝ բիոտպիչներ և բջիջների ու բիոմատերիալների խառնուրդներ՝ բիոթանաքներ:
Դասախոսությունը նախատեսված էր ԱԲՀ 5-րդ և 6-րդ կուրսերի ուսանողների համար: