Մայիսի 12-ից 15-ը ԱԲՀ «Բուժական գործ» մասնագիտության 6-րդ կուրսի ուսանողուհի Աֆրոդին Քամիլը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիայի բժշկական համալսարանում կայացած «Ուսանողների և երիտասարդ բժիշկների բժշկական գիտությունների» XX միջազգային կոնգրեսին: ԱԲՀ ուսանողուհու հետազոտական նախագիծը վերաբերում էր անգիոլոգիայի ոլորտին, որն իրականացվել է ԱԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի ղեկավարությամբ (բ.գ.դ. Ռ.Մանվելյան, Ա.Մինասյան և դոկտոր Հ.Ստեփանյան)։
"Hybrid revascularization in cases of longer arterial occlusive diseases of lower limbs in combination with diabetes mellitus" /«Հիբրիդային ռեվասկուլյարիզացիա ստորին վերջույթների ավելի երկար զարկերակային օկլյուզիվ հիվանդությունների դեպքում՝ զուգակցված շաքարային դիաբետի հետ»/ վերնագրով հետազոտության նպատակն էր ուսումնասիրել և գնահատել ծնկահոդից դիստալ գտնվող զարկերակների մակերեսային, ծնկափոսային և առաջային հատվածների բալոնային դիլատացիայի արդյունքները։
Տեղեկացնենք, որ «Ուսանողների և երիտասարդ բժիշկների բժշկական գիտությունների» կոնգրեսը /ICMS/ միջազգային միջոցառում է, որին ամեն տարի ունենում է ավելի քան 500 մասնակից: Այն հնարավորություն է տալիս տարբեր երկրների ուսանողներին և երիտասարդ բժիշկներին ներկայացնել իրենց հետազոտական աշխատանքները:
Մեր ուսանողուհուն մասնագիտական գործունեության մեջ մաղթում ենք նորանոր հաջողություններ: